ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առաջարկում են հետաձգել անկախության տրամադրումը Կոսովոյին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը նախապատրաստել են Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը` այն առաջարկում է հետաձգել Կոսովոյի անկախացումը, փորձելով հարթել Ռուսաստանի դժգոհությունը: Այժմ փաստաթուղթը քննարկում են նախաձեռնող երկրների կառավարությունները, ԱԽ-ի անդամ 15 երկրներին ներկայացնելուց առաջ:



ՄԱԿ-ի որոշ տերությունների ներկայացուցիչներ կասկած են հայտնում, թե Մոսկվան հավանություն կտա նախագծին: Այդպես է կարծում նաեւ Կոսովոյի անկախացման նախագծի հեղինակ Մարտի Ախտիսաարին: YLE ֆինական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ մարզի անկախացման վերջին ժամկետն այս տարվա տարեվերջն է, սակայն, հավանաբար, Ռուսաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը:



ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւի նոր նախագիծը նախատեսում է չորս ամիս տալ սերբերին եւ Կոսովոյի ալբանացիներին բանակցությունների համար, որից հետո ավտոմատ կերպով գործողության մեջ կմտնի Մ.Ախտիսաարիի պլանը` միջազգային վերահսկողության տակ Կոսովոյին անկախություն տրամադրելու վերաբերյալ: Նշենք, որ Մոսկվան շարունակում է պնդել, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ հարցը չի կարելի լուծել առանց Սերբիայի դիրքորոշումը հաշվի առնելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---