2016-2017 ուստարվա ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

2016-2017 ուստարվա ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:

Համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ 2016-ի դեկտեմբերի 26-ին, «Մաթեմատիկա» (գրավոր)՝ 2016-ի դեկտեմբերի 28-ին, «Հայոց պատմություն» (գրավոր)՝ 2016-ի դեկտեմբերի 29-ին:

«Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար կանցկացվի 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար կանցկացվի 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

«Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք) կանցկացվի 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները. Ինչպես են փոխվել հայ աշակերտների քննությունների արդյունքները

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---