Սկսկվել են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զորավարժությունները` «Ռազմական համագործակցություն-2007»

PanARMENIAN.Net - Չիտայի մարզի «Տելեմբա» հրաձգրանում չորեքշաբթի սկիզբ է դրվել ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի մասնակից երկրների ՌՕՈՒ եւ ՀՕՊ զորավարժություններ «Ռազմական համագործակցություն-2007»-ի առաջին փուլին: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի տեղեկատվական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Դրոբիշեսկին: «Ռուսաստանի ՌՕՈՒ ռազմական նախապատրաստման վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վլադիսլավ Ստիցենկովի գլխավորությամբ զորավարժությունների մասնակիցները անցել են զորավարժությունների մարտավարական դրվագների մշակմանը, ինչպես նաեւ վարժական հարվածների ետ մղմանը»,- ասել է Դրոբիշեսկին:



Զորավարժությունները չորս փուլով են անցնելու: Առաջին փուլում մասնակցում են Բելոռուսի եւ Ռուսաստանի Դաշնության ռազմա-օդային ուժերի (ՌՕՈՒ) եւ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները, Ռուսաստանի ՌԾՆ-ի Բալթիկ նավատորմի ստորաբաժանումները, ճշտել է ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի օգնականը:



Դրոբիշեւսկին հավելել է, որ «զորավարժությունների առաջին փուլի ակտիվ շրջանում (հունիսի 25-26) կանցնեն մի շարք զենիթային հրթիռային համալիրների փորձարկումներ: Բացի այդ ինքնթառները կանցկացնեն պաշտպանության գործողությունների, զորքի ուղեկցման եւ օդային ու ցամաքային հարվածների մշակում»: Ըստ գործակալության զրուցակցի, զորավարժությունների երկրորդ փուլն անցնելու է «Աշուլուկ» հրաձգարանում (Աստրախանի մարզ) օգոստոսի երկրորդ կեսին` Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Ղրղզստանի ՌՕՈՒ եւ ՀՕՊ ուժերի եւ միջոցների մասնակցությամբ: Ամփոփիչ երրորդ եւ չորրորդ փուլերը կկայանան 2007 թվականի օգոստոսի վերջում, սեպտեմբերի սկզբում Ղազախստանի եւ Ուզբեսկտանի հրաձգարաններում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---