Պայթյուն Ադանայում. 2 զոհ կա, 16 վիրավոր

Պայթյուն Ադանայում. 2 զոհ կա, 16 վիրավոր

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա գավառի վարչական շենքի մոտ: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 16 մարդ»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 8:05-ին: Պայթել է վարչական շենքի մոտ կայանված ականապատ մեքենան:

Ավելի ուշ նահանգապետ Դեմիրթաշը հայտարարել է, որ Ադանայի վարչական շենքի պայթյունի գործով կասկածյալ կին կա:

Վերջին շրջանում պայթյունները հաճախակի են դարձել Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, որի հետևանքով լինում են զոհեր և վիրավորներ, իշխանությունները հիմնականում մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին:

Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքում նոյեմբերի 10-ին պայթյուն է որոտացել` տեղի վարչական շենքի մոտ: Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---