Փարիզում Հրանտ Դինքի անվան դպրոց կբացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Փարիզում տեղի կունենա Հրանտ Դինքի անվան դպրոցի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, բացման արարողությանը ներկա կգտնվեն Հրանտ Դինքի այրին Ռաքել Դինքը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի հայ համայնքի ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Դպրոցի բացման նախաձեռնությունը Վարագա Սուրբ Խաչի եկեղեցու երկլեզու դպրոցների ասոցիացիաներինն է:



Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց հունվարի 19-ին Ստամբուլում, իր գրասենյակի մոտ, ազգայնական խմբավորման անդամ 17-ամյա Օգյուն Սամաստի ձեռքով: Սպանության պատճառ հանդիսացավ նաեւ Հ.Դինքի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---