Տնտեսապես Ռուսաստանը կարող էր հեշտությամբ ուժեղացնել իր դիրքերը Կովկասում

PanARMENIAN.Net - «Ես չեմ գտնում, որ Ռուսաստանի դիրքերը էապես թուլացել են Հայաստանում եւ նույնիսկ Ադրբեջանում: Շնորհիվ Վրաստանի դեմ չափազանց ուժեղ պատժամիջոցների, Ռուսաստանը վրացիների շրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար արել է ավելին, քան ՆԱՏՕ-ն երբեւէ»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա խոսքերով, տնտեսապես Ռուսաստանը կարող էր հեշտությամբ ուժեղացնել իր դիրքերը Կովկասում հետագա բազմաթիվ տարիների ընթացքում: «Հարցը կայանում է նրանում, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է դա եւ արդյոք ընդունակ է բաժանել տնտեսական իշխանությունը ռազմականից եւ քաղաքականից տարածաշրջանում, որտեղ նրա վերահսկողությունը չի կարող համարվել ինքնըստինքյան ենթադրվող»,- ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---