ՌԴ ռազմական փորձագետներ. ԻՊ-ն քիմզենք է կիրառել Սիրիայում25 նոյեմբերի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական փորձագետներն ապացուցել են, որ սիրիացի գրոհայինները մարտական թունավոր նյութ` իպրիտ են կիրառել Հալեպ գավառում խաղաղ բնակչության դեմ: Իպրիտը կիրառվել է սեպտեմբերին Մարատ Ում Հաուշ բնակավայրի մոտ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության փորձագետները, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Էքսպրես հետազոտությունը ցույց է տվել մաշկային ազդեցության մարտական թունավոր նյութի` իպրիտի առկայություն: Վերցվել է 20 մլ նմուշ, այն տեղադրվել է հերմետիկ տարայի մեջ և հասցվել Հալեպի Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոն հետագա հետազոտման համար»,-ասել է փորձագետը: Չպայթած զինամթերը հայտնաբերվել էր Մարատ Ում Հաուշ բնակավայրի զինվորական զորամասի մոտ: Դա եղել է 240-միլիմետրանոց ական, որը պարունակել է 0,5-1,5 լ սև գույնի յուղային հեղուկ: Սեպտեմբերին գրոհի ժամանակ տուժել է 40 խաղաղ բնակիչ: Տուժածներից մեկը նկարագրել է ախտահարման հատկանիշները, որոնք բնորոշ են իպրիտի ազդեցության դեպքում: Իպրիտն արգելված է 1923-ից: Ավելի վաղ Հալեպ գավառում հայտնաբերվել են նաև քլորի և սպիտակ ֆոսֆորի հետքերով արկեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |