«Երևանյան հեռանկարներ». Դեկտեմբերին հանդես կգան վիրտուոզ դաշնակահարներ Բերեզովսկին ու Գերշտայնը26 նոյեմբերի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն դաշնակահaրներից մեկը՝ Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայատսնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին: Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան: Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները: Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը: Այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն: 2016-ի փառատոնի շրջանակներում Միք Ուլեոայի ղեկավարությամբ Երևանում,Վանաձորում և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում` համերգներով հանդես են եկել Էստոնիայի ազգային արական երգչախումբը, որոնք նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Մենահամերգով հանդես է եկել աշխարհահռչակ դաշնակահար՝ Միխայիլ Պլետնյովը, Երևանում և Բյուրականի ակադեմիայում տպավորիչ համերգներով հանդես եկան Հորտուս Մուզիկուս անսամբլը` Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ: Բյուրական արվեստի ակադեմիայում անցկացված կարևոր միջոցառումների շարքում էին նաև խմբավար Միք Ուլեոյայի վարպետության դասընթացը` հայ խմբավարների համար, «Բոզաղը, Հայաստանը և երկխոսությունը Եվրոպական միության Արևելյան գործընկերության միջոցով» թեմայով քննարկումը, որի հրավիրյալ խոսնակն էր Բրյուսելի «Բոզաղ» արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Պոլ Դյուժաղդեն: Ակադեմիայում անցկացված միջացառումների շարքում էր նաև մշակութային աստղագիտություն թեմայով երիտասարդական գիտաժողովի «Տիեզերքի սիմֆոնիա» նստաշրջանը և փակումը: Դեռևս անցած տարվանից սպասվող փառատոնի հոբելյանական համերգը այս տարի նշանակված էր ապրիլի 26-ին, սակայն հայտնի պատճառներով այն տեղի չունեցավ: Մի շարք իրադարձային միջոցառումներ ևս տեղափոխվեցին 2017՝ ստեղծված իրավիճակի հետևանքով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |