WP. Քերին կփորձի պայմանավորվել ՌԴ հետ Սիրիայի հարցում

WP. Քերին կփորձի պայմանավորվել ՌԴ հետ Սիրիայի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կշարունակի ջանքեր գործադրել Մոսկվայի հետ համաձայնության հասնելու համար սիրիական Հալեպի հարցում, չնայած որ շուտով լքում է պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով:

«Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին աննկարագրելի դիվանագիտական ջանքեր է գործադրում Հալեպի պաշարումը վերացնելու հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար»,-գրում է թերթը:

Նման ջանքերից են նաև Քերիի հեռախոսազրույցները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շաբաթական երկու անգամ, ինչպես նաև դիվանագետների վերջին հանդիպումը Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցավ Պերուում:

Ըստ թերթի, Քերին մտավախություն ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելով, այնպիսի համաձայնագիր կկնքի Մոսկվայի հետ, որի արդյունքում Վաշինգտոնը «Ասադի կողմից կհայտնվի»:

Սիրիայի բանակը կարևոր հենակետ է գրավել Հալեպի արևելքում: Սիրիայի ԶՈւ-ն դաշնակից աշխարհազորայինների աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Մասակին Հանանո թաղամասում, որը զինյալների ամենամեծ ու կարևոր հենակետն է Հալեպի արևելքում:

Վերջին մի քանի օրերին բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գրոհայինների հենակետերի և գումարտակների ուղղությամն Մասակին Հանանոյում, որը փաստացի ճանապարհ է բացում հյուսիսից դեպի Հալեպի արևելյան շրջանների խորքը: Ռազմաճակատի այդ հատվածում կառավարական զորքերին դիմակայումլ են հիմնականում «Ջեյշ ալ Ֆաթհ» կոալիացիայի զինյալները, որի կազմում են նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---