Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է թուրք-մեսխեթներին, սակայն ոչ Ջավախք

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը հունիսի 22-ի երեկոյան նիստին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք «XX դարի 40-ական թվականներին խորհրդային իշխանությունների կողմից Վրաստանից տեղահանված անձանց հայրենադարձության մասին»: Առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունման օգտին քվերակել է 134 պատգամավոր, դեմ` 14: Օրինագիծը նախատեսում է Վրաստան վերադարձնել թուրք-մեսխեթներին:



«Ժողովրդավարական ճակատ» խմբակցության պատգամավոր Իվլիան Խաինդրավայի խոսքերով, հայրենադարձության մասին օրենը պետք է ավելի շուտ ընդունվեր: «Իրեն հարգող յուրաքանչյուր պետություն պետք է հայրենադարձության մասին օրենք ունենա: Սակայն կամ այդ, կամ առանձին օրենքում պետք է ներկայացվի մահմեդական մեսխեթների փուլային վերադարձի գործընթացը, նրանց ադապտացումը վրաց հասրակությունում եւ բնակության վայրերը: Եւ ես գտնում եմ, որ հայրենադարձների քաղաքացիության հարցը պետք է լուծի ոչ թե կառավարությունը, այլ Վրաստանի խորհրդարանը»,- նշել է Խաինդրավան:



Իր հերթին, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը նրանց համար հատուկ պայմաններ չի ստեղծի, Վրաստանն այդքան հարուստ երկիր չէ: «Սակայն մենք կանենք հնարավոր ամեն ինչ հայրենադարձ անձանց նորմալ բնակությունն ապահովելու համար: Վրաց խորհրդարանի կողմից ընդունած օրինագծի համաձայն, թուրք-մեսխեթները կտեղակայվեն ոչ թե Սամցխե-Ջավախքում, որտեղից նրանց տեղահանել էին, այլ Վրաստանի տարբեր շրջաններում»,- ընդգծել է Բուրջանաձեն, հայտնում են վրաց ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---