Կոլումբիայում ինքնաթիռ է վթարվել. 6 մարդ ողջ է մնացել

Կոլումբիայում ինքնաթիռ է վթարվել. 6 մարդ ողջ է մնացել

PanARMENIAN.Net - 72 ուղևոր փոխադրող ինքնաթիռ է վթարվել Կոլումբիայում: Ուղևորների թվում էին նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Ուղևորներից բացի ինքնաթիռում անձնակազմի 9 անդամ է եղել: 6 մարդ ողջ է մնացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Univision-ի վրա հղումով:

Վթարի վայրում փրկարարներ են աշխատում: Mi Oriente-ն գրում է, որ ինքնաթիռը վայր է ընկել Սերրո Գորդոյում վառելիքի պակասի պատճառով:

Բրազիլացի ֆուտբոլիստները մեկնում էին կոլումբիական Մեդելյին մասնակցելու Հարավամերիկայն գավաթի խաղարկության հանդիպմանը կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» հետ: Օդանավը պետք է վայրէջք կատարեր Ռիոնեգրոյի «Խոսե Մարիա Կորդովա» օդանավակայանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---