Մահացել է ապրիլին ծանր վիրավորված զինվորներից մեկը

Մահացել է ապրիլին ծանր վիրավորված զինվորներից մեկը

PanARMENIAN.Net - Մահացել է ապրիլյան մարտերի ժամանակ ծանր վիրավորված զինվորներից մեկը` Նարեկ Ասատրյանը: Նա այդպես էլ գիտակցության չի եկել: Այդ մասին ասել է «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, հայտնում է Yerkir.am-ը:

«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասել է նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ, 120-ից ավելին վիրավորվել է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---