Մշակույթի նախարարն առաջարկել է համահայկական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծել29 նոյեմբերի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող տաղանդավոր հայ երաժիշտները: Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է զեկուցել նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ: Արմեն Ամիրյանը նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները: Առաջին համերգը, ըստ մշակույթի նախարարի նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում: Հանրապետության նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում: Նախարարը փոխանցել է նաև ՀՀ նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |