Դուբայում հայկական ներդրումային համաժողով կկազմակերպվի

Դուբայում հայկական ներդրումային համաժողով կկազմակերպվի

PanARMENIAN.Net - 2017-ի մարտին Դուբայում Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված համաժողով է անցկացվելու: Դրա կազմակերպումը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը՝ նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցները պայմանավորվել են ամբողջացնել նախապատրաստական աշխատանքները և ներդրումային ծրագրերն ըստ ոլորտների՝ կապ և տրանսպորտ, էներգետիկա, արտադրություն, ագրոսնունդ, կրթություն, քաղաքաշինություն, բնապահպանություն, հետազոտություն և առողջապահություն, բարձր տեխնոլոգիաներ և հանքարդյունաբերություն։ Կպատրաստվեն համապատասխան շնորհանդեսներ և բիզնես-ծրագրեր՝ համաժողովին ընդառաջ։

Քննարկվել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու հեռանկարը:

Նոյեմբերի 23-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ հանդիպմանը նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է մեկնարկել Հայաստանի ներդրումային միջավայրին նվիրված Դուբայում կայանալիք համաժողովի նախապարաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---