ՄԱԿ. Մոսուլի բնակիչները խմելու ջրի կարիք ունեն

ՄԱԿ. Մոսուլի բնակիչները խմելու ջրի կարիք ունեն

PanARMENIAN.Net - Մոսուլի մոտ 500.000 բնակչությունը խմելու ջրի աղետալի պակաս է զգում: Այդ մասին հայտնել է Իրաքում ՄԱԿ հումանիտար համակարգող Լիզ Գրանդը:

«Գրեթե կես միլիոն մարդ, որոնք արդեն դժվարությամբ են օրվա սնունդ հայթայթում, խլեու ջրի սուր կարիք է զգում: Այդպիսի հարվածը երեխաների, կանանց ու ընտանիքների համար աղետալի կլինի»,-ասել է Գրանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաշվեհարդար են տեսել իրաքյան Մոսուլի խաղաղ բնակիչների հետ` համագործակցելուց հրաժարվելու համար: Գրոհայինները նաև գնդակահարում են քաղաքի այն բնակիչներին, որոնք հրաժարվում են դիպուկահարներին ներս թողնել, փորձում են փախչել կամ մեղադրվում են տվյալներ փոխանցելու համար:

Մոսուլն ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014-ից: Քաղաքն անվանում են խմբավորման «իրաքյան մայրաքաղաք»:

Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք:

Ընթերցեք նաև.ՄԱԿ. ԻՊ ահաբեկիչները սպանում են Մոսուլի բնակիչներին անհնազանդության համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---