ՄԻՊ. «Փոքր Մհեր» կրթահամալիրում խնդիրներ են բացահայտվել 1 դեկտեմբերի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Տեղեկության հրապարակային աղբյուրներից նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ: Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային: Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և քննարկման արդյունքներով նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով: ՄԻՊ-ի այս հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |