Թուրքիայում քրդերի հետ բախումներում 3 զինվորական է սպանվել![]() 2 դեկտեմբերի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Երեք թուրք զինծառայող է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հետ բախումներում: Միջադեպը տեղի է ունեցել Հաքքյարի գավառի Չուքուրջա շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA վրա հղումով: Եվս 3 թուրք զինվորական վիրավորվել է: Թուրքիայում 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ 800 թուրք զինվորական և ոստիկան է սպանվել, ինչպես նաև մոտ 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում ՔԱԿ մոտ 10.000 անդամի ոչնչացման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |