ՄԱԿ գնահատման առաքելությունները ժամանել են Հալեպ![]() 2 դեկտեմբերի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները ժամանել են Հալեպի այն շրջաններ, որոնք երկրի բանակն ազատագրել է ահաբեկիչներից: Այդ մասին հայտնել է ճեպազրույցում ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ըստ նրա, դեկտեմբերի 1-ին գնահատման առաքելությունը ժամանել է Հալեպի արևելյան շրջաններ, որոնք վերջերս են անցել Սիրիայի կառավարության հսկողության տակ: «Թաղամասերում, որտեղ մինչ մարտերի ակտիվացումը 30.000 մարդ կար, խաղաղ բնակիչներ չկային»,-ասել է Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՄԱԿ հումանիտար գործակալությունների մեկ այլ առաքելություն «գնահատում է մարդկանց կարիքները, որոնք նոր են տեղափոխվել արևելյան Հալեպից»`մշակելու համար օգնության ցուցաբերման մեխանիզմներն ու բեռների մատակարարումը քաղաքի արևելյան մասի բաժանարար գծերով: Բոլոր նրանց, ով հեռացել է Հալեպի արևելյան շրջաններից, Սիրիայի Արաբական կարմիր մահիկը ՄԱԿ աջակցությամբ ապաստան, սննդամթերք, բուժօգնություն և կենսապահովման այլ միջոցներ է տրամադրել կարիքավորներին: Ըստ ՄԱԿ տվյալների, Հալեպի դեռևս պաշարված շրջաններում մոտ 250.000 մարդ կա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |