Ժնևի նավահանգստում Պալմիրայից բերված գտածոներ են առգրավվել![]() 3 դեկտեմբերի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները Ժնևի նավահանգստում հայտնաբերել և առգրավել են Պալմիրայից, ինչպես նաև Լիբիայից և Եմենից ապօրինաբար արտահանված հուշակոթողներ: Պատմական արժեք ներկայացնող իրերը եղել են մաքսազերծ գոտում, որտեղ գործնականում բացակայում է իշխանությունների հսկողությունը, գրում է Ինտերֆաքսը The Guardian-ի վրա հղումով: Առգրավված օբյեկտները դասվում են մ.թ.ա 3-4-րդ դարերին, դրանք 9-ն են: Հատկապես աչքի են ընկնում Աֆրոդիտեի արձանի գլուխը և շիրմաքարի 2 խորաքանդակը: Ժնևի նավահանգստում հուշակոթողները հայտնվել են 2009-2010թթ.: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի դատախազությունը: Դրանք հայտնաբերվել են մաքսային զննության ժամանակ մի քանի տարի անց միայն: Ավելի ուշ փորձագետները հաստատել են արտեֆակտերի տարիքն ու պատմական արժեքը, որից հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել: Քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է, առևանգված արժեքները պահվելու են Ժնևի Արվեստի և պատմության թանգարանում և դրա ցուցադրության մաս կկազմեն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |