Երևանում վերաբացվել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան. Ավելի քան 170 աշխատակից կունենա 3 դեկտեմբերի 2016 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին վերաբացվել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան: Ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ մոտ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից: Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակցի աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված մոտ 45000 քաղաքացու որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ: Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները նախագահին ներկայացրել են նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին: Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը: Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված մոտ 120 աշխատատեղին և առաջարկվող ծառայությունների որակին: Ծաղկաձորի քաղաքապետը Սարգսյանին ներկայացրել է «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |