Մարզական միջոցառում ՊՆ-ում՝ Հաշմանդամություն ունեցողների միջազգային օրվան նվիրված 3 դեկտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցողների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար։ Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատի, շաշկիի, բասկետբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանումը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծել են, որ Արցախյան ազատամարտի տարիներին և զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչի վկայությունը շուրջ երեք հարյուր հաշմանդամներն են, որոնք այսօր ծառայում են զինված ուժերին։ Մրցաշարը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում խրախուսվել են տարբեր մրցաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |