Հնագետները պարզել են Հիսուսի գերեզմանի ծագումը 5 դեկտեմբերի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հնագետները պարզել են Երուսաղեմում գտնվող Հիսուսի գերեզմանի ծագումը, որտեղ, ըստ առասպելի, խաչելությունից հետո հուղարկավորվել է Հիսուս Քրիստոսը: Գերեզմանի պարունակությունն, ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի National Geographic-ից, «պարզ ապացույցն է այն բանի, որ ժամանակակից ուխտավորների երկրպագման վայրը հենց այն նույն գերեզմանն է, որը Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինը, իսկ ավելի ճիշտ, նրա մայրը` Հեղինեն, հայտնաբերել է IV դարում»,-գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով: Երբ հնագետները հանեցին գերեզմանը ծածկող մարմարի սալաքարը, նրանք հայտնաբերեցին կրաքարը, որի վրա հավանաբար դրված էր Հիսուս Քրիստոսի մարմինը: Գերեզմանում գիտնականները նաև երկրորդ մարմարի սալաքարն են հայտնաբերել, որը նախկինում անհայտ էր հետազոտողներին, որի վրա, նրանց կարծիքով, խաչակիրները XII դարում խաչ են փորագրել: Հնագետների հայտնաբերած մարմարի սալաքարը մոխրագույն է, ոչ թե կաթնագույն, և թաքնված էր փոշու հաստ շերտի տակ: Ըստ գիտնականների, հենց այդ սալաքարի հայտնաբերումը կարող է ապացույց համարվել այն բանի, որ բացված դամբարանը այն նույն գերեզմանն է, որը IV դարում հայտնաբերել էր կայսր Կոստանդիանոս Առաջինը: Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Նրանք սումնասիրության համար հարուստ նյութ են հայտնաբերել մարմարի սալաքարի տակ, որը տեղադրվել է 1555-ին, քանի որ ուխտավորները ձգտում էին մի մասունք տանել Տիրոջ գերեզմանից Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները: Աշխատանքները ֆինանսավորում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |