Բաքուն թույլ չի տվել ՀՀ-ով Սիրիա թռչող ռուսական Իլ-76-ին անցնել իր տարածքով![]() 5 դեկտեմբերի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի օդային իշխանությունները թույլ չեն տվել ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավին, որն ուղևորվում էր ՀՀ «Էրեբունի» ռազմակայան, անցնել իր օդային տարածքով: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Սոչի: Ինչպես կարելի է դատել հրամանատարական կետի և օդաչուի միջև խոսակցություններից, որոնք հրապարակել է բլոգեր GalandecZP-ն, ինքնաթիռը Հայաստանով Սիրիա էր ուղևորվում, գրում է NEWsru.com-ը: «Երևան հասնել չեք կարող: Ադրբեջանը չի թույլատրում: Թռիչքն արգելված է»,-ասել է կարգավարը: Հետո ինքնաթիռի անձնակազմը հրաման է ստացել վերադառնալ Սոչիի օդանավակայան: Սոչի վերադառնալու հրահանգը Իլ-76-ը ստացել է Ռոստովի օդային տարածքում: Այժմ օդանավն արդեն վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում: Ռուսական ինքնաթիռները 2015-ի սեպտեմբերին ռազմական տեխնիկա են տեղափոխել Սիրիա Հայաստանի և Իրանի տարածքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար փակել են Բուլղարիան և թուրքիան և որ ռուսական ինքնաթիռները թռչելու են ՀՀ և Իրանի տարածքով, ոչ թե Հունաստանի ու Բալկանների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |