Ղարաբաղյան կողմ անցած եւ Ադրբեջան վերադարձած զինվորին նստեցրել են 12 տարով29 հունիսի 2007 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ծանր հանցագործությունների ռազմական դատարանում կայացրել են դատավճիռը ԱՀ ԶՈՒ զինվորական Էլդանիզ Նուրիեւի գործով, ով մեղադրվում էր Հայրենիքի դավաճանության մեջ: Մամեդբաղիր Զոյնալովի նախագահությամբ դատարանը Է. Նուրիեւին դատապարտել է 12 տարվա ազատազրկման:Էլդանիզ Նուրիեւը մեղադրվում է զինվորական հերթապահության խախտման, դասալքության եւ պետական դավաճանության մեջ: Մեղադրության համաձայն, «Ադրբեջանի Ագսու շրջանի զինկոմիսարիատի կողմից զինծառայության կանչված զինվորը դեկտեմբերի 31-ին ինքնակամ լքել է N... զորամասը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում, որտեղ անցկացնում էր ծառայությունը եւ հայտնվել է հայկական գերության մեջ: Մեղադրական եզրակացության համաձայն, Նուրիեւը հակառակորդ կողմին փոխանցել է Ադրբեջանի ռազմական բնագավառի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ», հաղորդում է Թրենդը: Իրականում, ադրբեջանական բանակի` 1979 թվականին ծնված շարքային Էլդանիզ Նուրիեւն անցել է ղարաբաղյան կողմ 2006 թվականի դեկտեմբերի 31-ին` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ եւ ձերբակալվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Հետագայում նա հանձնվել է ադրբեջանական կողմին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |