Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից 7 դեկտեմբերի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից, սակայն Բրյուսելը պետք է գիտակցի, որ չի կարող ապահովել իր անվտանգությունն առանց Անկարայի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: «Սակայն մենք մտադիր չենք հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հայտից: Եվրամիությունը պետք է շատ լավ մտածի այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ոչ թե հանուն մեզ, այլ հանուն սեփական ապագայի: Իսկ Եվրամիության անվտանգությունն ու ապագան առանց Թուրքիայի հնարավոր չեն»,-ասել է նա: Յըլդըրըմն ասել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան «շփման շատ կետեր ունեն ԵՄ հետ տարբեր ոլորտներում»: «Ուստի, երբ նրանք որոշում են կայացնում, նրանք պետք է շատ լավ մտածեն, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել»,-ասել է նա: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |