Հալեպում ռուս գնդապետ է զոհվել![]() 7 դեկտեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հալեպի բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորում է ստացել ՌԴ ռազմական խորհրդականը, որն ավելի ուշ ստացած վերքերից մահացել է: Թաղամասերը հրետակոծել է այսպես կոչված «ընդդիմությունը», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ծանր վիրավորման հետևանքով հոսպիտալում մահացել է գնդապետ Ռուսլան Գալիցկին: Ռուս ռազմաբժիշկները մի քանի օր պայքարեցին նրա կյանքի համար: Սպան վիրավորվել էր այսպես կոչված «ընդդիմության» գրոհայինների կողմից արևմտյան Հալեպի թաղամասերից մեկի հրետակոծության ժամանակ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Ըստ ՌԴ ՊՆ-ի, Գալիցկին առաջադրանք էր կատարում Սիրիայում մի խումբ ռուս ռազմական խորհրդականների կազմում: Զոհված գնդապետը հետմահու ներկայացվել է բարձր պետական պարգևի: Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |