ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունները հակասում են միմյանց

PanARMENIAN.Net - ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի բոլոր հայտարարությունները հակասում են միմյանց: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԽ գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, թելադրված էին նրա ցանկությամբ` ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակը, սակայն այդ հայտարարություններն անընդունելի են Հայաստանի համար:



Հիշեցնենք, որ հայկական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Թերի Դեւիսը հայտարարել է. «Ես նկատի ունեմ, որ այսօր ԼՂՀ-ն համարվում է գրավված տարածք եւ Ադրբեջանի մաս: Ես մերձկասպյան երկրների տարածքային ամբողջականության կողմնակից եմ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի: Սակայն Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---