Կոալիցիան Իրաքում ռմբակոծել է ԻՊ կենտրոնակայանը 8 դեկտեմբերի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Իրաքի բանակը փորձել է ազատագրել Ալ Սալեմ հիվանդանոցային համալիրը Մոսուլի արևելքում, որտեղ տեղակայված են ԻՊ գրոհայինները: Զինվորականները գրավել են այդ շրջանը և մի քանի հակագրոհ են հետ մղել, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հաջորդ օրը, ենթարկվելով ահաբեկիչների կողմից զանգվածային գնդակոծությունների, Իրաքի զինյալները աջակցություն են խնդրել օդից ԱՄՆ գլխավորած կոալիցիայից: Կոալիցիայի ինքնաթիռները կետային հարված են հասցրել գրոհայինների կուտակման վայրին: «Կոալիցիան պահպանում է զինաված հակամարտութուն վարելու օրենքը և ավիահարվածներ հասցնելիս ձեռնարկում է զգուշավորության բոլոր հնարավոր միջոցները` նվազեցնելու համար ռիսկերը խաղաղ բնակչության համար»,-ասվում է «Անկոտրում վճռականություն» գործողության կայքում: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ոչինչ չի ասվում: Մոսուլն ԻՊ ահաբեկիչների վերահսկողության տակ է 2014-ից: Քաղաքն անվանում են խմբավորման «իրաքյան մայրաքաղաք»: 2016-ի հոկտեմբերի կեսին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց Մոսուլի ազատագրման մեկնարկի մասին: Նա խոստացավ, որ երկրի երկրորդ քաղաքը կազատագրվի ԻՊ ահաբեկիչներից «մինչև 2016-ի ավարտը»: Նույն ժամկետն էր նշել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ: Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո: Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |