Շվեյցարիայում երկու թուրք է կալանվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 2 հուլիսի 2007 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթավերջին Շվեյցարիայում երկու թուրքեր են կալանվել Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար: Ինչպես տեղեկացնում է շվեյցարական ոստիկանությունը, երկու թուրքերը ձերբակալվել են Ցյուրիխի Վինտերտուր արվարձանում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ, երբ դահլիճում կախված էին Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցապաստառներ, նաեւ բաժանվում էին նույնանման բովանդակությամբ թռուցիկներ: Կալանված թուրքերի մասին հաղորդվում է միայն, որ նրանցից մեկը միջոցառման կազմակերպիչն էր, իսկ մյուսը հավաքվածների առջեւ կարգախոսներ էր վանկարկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքով, որը նախկինում կիրառվել էր Հոլոքոսթի ուրացման դեպքերի առնչությամբ, այս տարվա մարտին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Փերինչեքին Լոզանի դատարանը դատապարտել է մոտ 2,5 հազար դոլար տուգանքի, ինչպես նաեւ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի` 7 հազար դոլարի չափով: Դատարանը թուրք ազգայնականին պարտադրել է նաեւ 820 դոլար վճարել հայկական մի կազմակերպության: Հունիսի վերջին Վո կանտոնի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել Լոզանի դատարանի դատավճիռը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |