World Vision. ՀՀ կանանց 38.5%-ը կարծում է` պետք է հանդուրժել բռնությունը հանուն ընտանիքի 9 դեկտեմբերի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Երբեմն կինն արժանի է բռնության: Այսպես է կարծում հարցմանը մասնակցած կանանց 27.3 տոկոսը և տղամարդկանց` 36,6 տոկոսը: Տվյալները ներկայացրել են «World Vision Հայաստանի» մասնագետները, գրում է «Առավոտը»: Հարցումներն անցկացվել են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների շրջանում: Այս տարածքների հարցման ենթարկված տղամարդկանց 51, 5 %-ը գտնում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը` հանուն ընտանիքի պահպանման: Ուշագրավն այն է, որ այդպես է մտածում նաև հարցված կանանց 38,5 %-ը: Ավելի վաղ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ տարեսկզբից Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 14 դեպք ընտանեկան բռնության հետևանքով:
«Մեր կազմակերպությունը ունի թեժ գծեր և ճգնաժամային կենտրոններ Երևանում և 7 մարզերում, որտեղ ահազանգում են բռնության ենթարկված կանայք: Այս տարվա կտրվածքով Հայաստանում ֆիքսել ենք 992 առաջնային զանգ՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական բռնությունների մասին բողոքներով: 2016-ի կտրվածքով՝ 48%-ը հոգեբանական բռնություններ են եղել, 50% -ը՝ ֆիզիկական, իսկ՝ 20%-ը՝ սեռական», - ասել է Առաքելյանը:
Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |