Բռնցքամարտիկ Ալոյանը զրկվել է Ռիո-2016-ի մեդալից. Նա մեղավոր է համարում բժշկին ու քաղաքական իրավիճակը![]() 10 դեկտեմբերի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը զրկվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից խթանիչ օգտագործելու պատճառով, կատարվածի համար մեղադրում է բժիշկներին ու քաղաքական իրավիճակը: «Դա հավաքականի բժշկի սխալն էր: Ես նրան ասում էի, որ թերապևտիկ բացառություն ձևակերպի, որպեսզի հայտարարագրի դեղամիջոցը: Այդ թուղթը ոչ ես պետք է ձևակերպեի, ոչ էլ մարզիչները: Այնուամենայնիվ ես պնդում էի, որ Ռուսաստանի հավաքականի բժիշկ Կլայգինը անի դա, բայց դա չարվեց: Ու հիմա այս մեծ խնդրի առջև ենք կանգնել»,-ասել է Ալոյանը, հայտնում է Lenta.ru-ն: Բռնցքամարտիկը նաև խոստովանել է, որ այսպիսի արդյունքը սպասելի էր` հաշվի առնելով քաղաքական իրավիճակն աշխարհում: «ԱՄՆ ու արևմտյան երկրների մարզիկները ցրվածության ախտանիշով են տառապում, նրանք չեն կարողանում կենտրոնանալ և նրանց հորմոններ ու սիրոպներ են նշանակում: Եվ ոսկին էլ հավելյալ: Իսկ ռուսաստանցիներին` ոչ, չի կարելի: Քթի ցողաշիթը ևս խթանիչ են համարում»,-ասել է Ալոյանը: Ալոյանը հայտնվել էր Fancy Bear հաքերային խմբի սեպտեմբերին հրապարակված ցուցակում: Նա չուներ թերապևտիկ բացառության ձևակերպում արգելված դեղամիջոցի ընդունման համար: Ալոյանը արծաթե մեդալ էր նվաճել 2016-ի Օլիմպիական խաղերում` եզրափակչում զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զաիրովին մինչև 52 կգ քաշային կարգում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |