Էդիկ Պետրոսյանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի ուսանողների ԱԱ-ում![]() 10 դեկտեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում դեկտեմբերի 9-ից 11-ը անց է կացվում սամբոյի Ուսանողների աշխարհի առաջնությունը: Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ են մտնում նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս (կադետ) սամբիստները: Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասել է մինչև եզրափակիչ, ուր հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթել է Դավիթը, իսկ Էդիկն արժանացել է արծաթե պարգևի: Մրցումների առաջին օրվա գոտեմարտերը կարող եք դիտել հետևյալ հղումով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |