«7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակի շնորհանդեսը՝ դեկտեմբերի 10-ին![]() 10 դեկտեմբերի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա IBBY Յամադա հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն պատմվածքների հեղինակները, նկարազարդողները, պատմվածքների անգլերեն թարգմանիչները: «7 գույն» հայերեն պատկերազարդ ժողովածուն հրատարակվել է 2015-ին` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) իրականացրած «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակում, հայ երիտասարդ հեղինակների և նկարազարդողների համար, համապատասխանաբար` գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի և բելգիացի ճանաչված նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ անցկացված վարպետության դասերի արդյունքում: Նախագծի անցկացման նպատակն էր Հայաստանում խթանել մանկապատանեկան գրականության զարգացումը: Ստեղածագործական այս կարևոր նախագծի ամփոփիչ փուլը հանդիսացել է «7 գույն» ժողովածուի անգլերեն թարգմանությունը: Գիրքը հանրահռչակելու և օտարազգի ընթերցողին ներկայացնելու նպատակով` 2016-ին մանկական գրադարանում նշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում, միջազգային ճանաչում ունեցող բրիտանացի թարգմանիչ Դանիել Հանի մասնակցությամբ անցկացվեց վարպետության դաս` երիտասարդ թարգմանիչների համար, ովքեր և դարձան ժողովածուի անգլերեն լեզվի թարգմանիչները: 2017-ին նախատեսվում է գրքի անգլալեզու տարբերակը ներկայացնել Բոլոնիայի մանկական գրքի ամենամյա ցուցահանդեսին, որի ընթացքում Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տաղավարում կանցկացվի նաև «7 գույն» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |