Եթե Բաքուն շարունակի իր քաղաքականությունը, ապա Ղարաբաղի խնդիրը կարգավորելու պատմական շանսը բաց կթողնվի 3 հուլիսի 2007 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ: Եթե Բաքուն այսուհետ էլ շարունակի իր քաղաքականությունը, ապա Ղարաբաղի խնդիրը վերջնականապես կարգավորելու պատմական շանսը բաց կթողնվի»,- Երեւանում Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:Նրա կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունք պետք է դառնա հրադադարի ամրապնդման եւ ռազմական գործողությունները չվերսկսելու մասին համաձայնագիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: «Միայն այդ դեպքում կարելի է կառուցողական երկխոսության հասնել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Տարածաշրջանում իրավիճակի վերջնական կայունացումը հնարավոր է միայն, եթե բոլոր կողմերը հրաժարվեն ավելորդ խնդիրներ ներմուծելուց բանակցային գործընթացի մեջ: Իրականությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ-ն որպես տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ»,- ընդգծել է Ղուկասյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |