Շտայնմայեր. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է լուծեն Հալեպում մարտերի դադարեցման հարցը![]() 12 դեկտեմբերի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վստահ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է շարունակեն խորհրդակցությունները Հալեպում հրադադարի ռեժիմի վերաբերյալ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստում: «Բանակցությունները Ժնևում շարունակվում են, ամերիկացիներն ու ռուսները պարտավոր են շարունակել ջանքերն, ուղղված մարտական գործողությունների կասեցման մասին պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Շտայնմայերը` հավելելով, որ առաջնային պետք է լինի հումանիտար բեռների առաքումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը, հայտնում է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի ռուսական հաշտեցման կենտրոնը: Գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերից հաջողվել է դուրս բերել ավելի քան 13.000 խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին տեղավորել են հատուկ հումանիտար կենտրոններում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |