Քվեների վերահաշվարկը Վիսկոնսինում և Փենսիլվանիայում հաստատել է Թրամփի հաղթանակը13 դեկտեմբերի 2016 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգներում քվեների վերահաշվարկի արդյունքում հաստատվել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կանաչների կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախագահության թեկնածու Ջիլ Սթային նախաձեռնած վերահաշվարկը ոչինչ չի փոխի: Թրամփի հաղթանակը Վիսկոնսինում հաստատվեց. նա հավաքել է 22.748 ձայն` ստանալով լրացուցիչ 131 ձայն, գրում է «Ինտերֆաքսը» Associated Press-ի վրա հղումով: Այսպիսով, նա գերազանցում է մրցակից Հիլարի Քլինթոնի ցուցանիշը 23 000 քվեով: Փենսիլվանիայի ընտրահանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների արդյունքները, նահանգում վերահաշվարկ չի անցկացվել: Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել էր վերահաշվարկ կատարել՝ նորից հաշվելով ԱՄՆ նախագահի ընտրություններում արձանագրված արդյունքները: Սթայնը պահանջել է նաև վերահաշվարկել ձայները Միչիգանում և Փենսիլվանիայում՝ երկուսում էլ, ինչպես նաև Վիսկոնսինում, նվազագույն տարբերությամբ հաղթել է Դոնալդ Թրամփը: Ըստ դաշնային օրենքի ձայների, քվեների բոլոր տեսակի վերահաշվարկները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 13-ը: Թրամփը հաղթել է ընտրություններում`ստանալով ընտրիչների 270 անհրաժեշտ ձայնի փոխարեն 306-ը, ընտրիչների արդյունքը վճռորոշ է համարվում ԱՄՆ նախագահական ընտրություններում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |