Միթ Ռոմնին չի ստանձնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը

Միթ Ռոմնին չի ստանձնի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, որը մասնակցել է 2012-ի նախագահական ընտրություններին, հասկացրել է, որ այլևս ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու չէ Թրամփի վարչակազմում:

Դեկտեմբերի 12-ի երեկոյան նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր համար մեծ պատիվ էր, որ իր թեկնածությունը քննարկվել է: «Իմ զրույցները Թրամփի հետ հետաքրքիր էին: Ես մեծ հույսեր ունեմ, որ նոր վարչակազմը կհզորացնի ազգը, կտանի նրան դեպի խաղաղություն և բարգավաճում»,-գրել է նա, հայտնում է «Վեդոմոստին»:

2016-ի նախընտրական շրջանում Ռոմնին խստորեն քննադատել է Թրամփին, անվանել նրան «խարդախ» ու «կեղծավոր»: Սակայն, ընտրություններից հետո փորձել է շտկել հարաբերությունները նորընտիր նախագահի հետ, նրանք բազմիցս հանդիպել են Թրամփի հետ և արդյունքում Ռոմնին նշվում էր ԱՄՆ Պետդեպի ղեկավարի թեկնածուների թվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---