Գրոհայինների տարհանումը Հալեպից հետաձգվում է. Անհայտ պատճառներով

Գրոհայինների տարհանումը Հալեպից հետաձգվում է. Անհայտ պատճառներով

PanARMENIAN.Net - Գրոհայինների և նրանց ընտանիքների տարհանումը Հալեպից հետաձգվում է անհայտ պատճառներով, հայտնում է ՏԱՍՍ-ը Նովոստին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ տեղեկությունների, 20 վիրավոր արդեն տեղափոխվել էր Ռամուսա արվարձանը, սակայն հետո գրոհայինների տարհանման գործողությունը, որը նախանշված էր տեղական ժամանակով 03:00-ին, կասեցվել է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ զինված խմբավորումները դուրս են գալու Սալահ էդ Դին թաղամասից Հալեպի արևմտյան արվարձաններ հատուկ հատկացված միջանցքով` Ռամուսա և Ռաշիդին արվարձաններով: Այնտեղից նրանք պետք է ավտոբուսներով տեղափոխվեն Աթարիբ, որը թուրքական սահմանից ոչ հեռու է գտնվում: Գրոհայինների մի մասը կուղևորվի Իդլիբ, որը դեռևս գտնվում է Ասադին հակառակորդ զինյալների հսկողության տակ:

Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ:

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---