Կահիրեի եկեղեցում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն

Կահիրեի եկեղեցում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն

PanARMENIAN.Net - Կահիրեի Ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Պայթյունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին, զոհվել էր առնվանզ 25 մարդ: Պայթյունի հետաևանքով եկեղեցին ուժեղ վնասվել է:

ԻՊ հայտարարության մեջ ասված է, որ այն իրականացրել է մահապարտ Աբու Աբդալլա Մասրին, BBC-ի ռուսական ծառայությանը գրում է Aysor.am-ը:

Եգիպտոսի իշխանությունները երկրում հայտարարել էին եռօրյա սուգ: Նախագահը պահանջել էր գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակումը գործողներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---