Թուրքիայում քրդամետ կուսակցության գրասենյակի վրա 150 հոգանոց խումբ է հարձակվել![]() 14 դեկտեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Քոնիա քաղաքում մոտ 150 հոգուց կազմված մի խումբ հարձակվել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նահանգային կառույցի գրասենյակի վրա: Խումբը դեկտեմբերի 13-ի 18:30-ի սահմաններում ջարդել է գրասենյակի դռները, խուժել ներս ու քարերով, փայտերով ջարդել ապակիները, CnnTurk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նրանք փորձել են հրդեհել գրասենյակը, սակայն հրշեջներին հաջողվել է անմիջապես մարել բռնկված կրակը: Շենքի ներսում պատի վրա գրված է եղել. «Մենք եկանք, դուք չկայիք»: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը խմբին հեռացրել է շենքի տարածքից: HDP-ի ինը պատգամավոր, այդ թվում՝ երկու համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին նոյեմբերի 4-ին Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |