Թուրքիայում քրդամետ կուսակցության գրասենյակի վրա 150 հոգանոց խումբ է հարձակվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության գրասենյակի վրա 150 հոգանոց խումբ է հարձակվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Քոնիա քաղաքում մոտ 150 հոգուց կազմված մի խումբ հարձակվել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նահանգային կառույցի գրասենյակի վրա:

Խումբը դեկտեմբերի 13-ի 18:30-ի սահմաններում ջարդել է գրասենյակի դռները, խուժել ներս ու քարերով, փայտերով ջարդել ապակիները, CnnTurk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նրանք փորձել են հրդեհել գրասենյակը, սակայն հրշեջներին հաջողվել է անմիջապես մարել բռնկված կրակը:

Շենքի ներսում պատի վրա գրված է եղել. «Մենք եկանք, դուք չկայիք»:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը խմբին հեռացրել է շենքի տարածքից:

HDP-ի ինը պատգամավոր, այդ թվում՝ երկու համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին նոյեմբերի 4-ին Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---