Գրոհայինները փորձել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ Հալեպից

Գրոհայինները փորձել են ճեղքել շրջափակումն ու դուրս գալ Հալեպից

PanARMENIAN.Net - Հալեպում շրջափակված գրոհայինները վերախմբավորվել են ու փորձել են գրոհով դուրս գալ քաղաքից: Այդ մասին հայտնել է Սիրիայում գործող Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

Ըստ նախնական պայմանավորվածության, գրոհայինների մի մասը պետք է տեղափոխվեր Իդլիբ, սակայն նրանց տարհանումը կասեցվել է:

«Գրոհայիններին նախատեսված էր տարհանել տեղի ժամանակով մոտ 6:00-ին ուղևորատար ավտոբուսներով Սալահ ադ Դին թաղամասի միջով բացված միջանցքով: Սակայն, երբ տրանսպորտը մոտեցել է նշված վայրին, գրոհայինները սկսել են կրակել շարասյան վրա»,-ասել են ռուս զինվորականները, հայտնում է Lenta.ru-ն:

Կենտրոնում նշել են, որ դեկտեմբերի 14-ին գրոհայինների մի մասը վերսկսել է քաղաքից դուրս գալու փորձերը` գրոհելով սիրիական բանակի դիրքերը հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Հալեպի 98 տոկոսն արդեն սիրիական բանակի հսկողության տակ է: Սիրիական բանակն ու կամավորական ջոկատները մարտեր են վարում արևելյան Հալեպում ահաբեկիչների վերջին հենակետի դեմ:

Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը Հալեպից 728 գրոհային է հեռացել, որոնք վայր են դրել զենքը:Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ գրոհ է սկսել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին գրոհայինների հսկողությնա տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---