Ազատագրված տարածքների մասին պետք է խոսել ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր

PanARMENIAN.Net - «Ազատագրված տարածքների մասին պետք է խոսել ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր: Այն, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր գործում է Միգրացիայի, գաղթակնների եւ վերաբնակների հարցով վարչություն, վկայում է, որ խնդիրը գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մյուս բոլոր հարցերը, որ կարող են ծագել, պետք է դառնան բազմակոմյա քննարկման առարկա»,- հայտարարել է ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, այսօր նպատակահարմար չէ այդ հարցով հայտարարություններ անելը: «Այդ հարցը ռազմավարական կարեւորություն ունի եւ աղմուկը դրա շուրջ չի կարող օգտակար լինել: Աշխարհում ոչ մի երկիր իր ռազմավարական գաղտնիքները չի դարձնում պոպուլիստական քննարկումների առարկա: Եւ մենք բացառություն չենք: Սակայն մամուլում վերջերս այդ թեմայով հրապարակված նյութերի մի մասը, ցավոք, կարող են մեր երկրին եւ ընդհանուր հայությանն ի վնաս աշխատել»,- ընդգծել է Սահակյանը, հաղորդում է Karabakh Open-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---