Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հեղինակային երեկո` Արամ Խաչատրյան համերգասրահում![]() 14 դեկտեմբերի 2016 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հեղինակային երեկոն, որը կրում է «Ճանապարհ դեպի լեռը» խորագիրը: Համերգն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն Բերբերյանի` տարբեր ժամանակների և ժանրերի ստեղծագործություններ: Կատարումներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը (խմբավար` Ռադիկ Մելիքյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Տիգրան Հեքեքյան), ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական փողային նվագախումբը (դիրիժոր` Արմեն Պողոսյան), ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Արամ Գալստյան): Ինչպես նաև հայտնի մենակատարներ` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Վարազդատ Խաչումյանը (ջութակ), Կարեն Քոչարյանը (թավջութակ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Բորիս Եգանյանը (ակորդեոն), Եղիշե Մանուչարյանը (տենոր, ԱՄՆ), Վիկտորիա Ավետիսյանը (սոպրանո, ԱՄՆ), երգիչներ` Էմմա Պետրոսյանը, Անի Քրիստին, Նուշիկ Միքայելյանը, Արամոն, Արթուր Իսպիրյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |