ԱՄՆ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին քաղաքական կամք դրսեւորել Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջխաղացման համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը էական առաջընթաց են գրանցել վերջին երեք տարիների ընթացքում եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունը գովասանքի է արժանի տարաձայնությունները հաղթահարելու իր խիզախության համար, հիմնվելով խնդրի լուծման սկզբունքների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան:

«Մենք ափսոսում ենք, որ պետերբուրգյան հանդիպման ընթացքում առաջընթաց չգրանցվեց, սակայն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Վաշինգտոնը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ կարգավորման աջակցության գաղափարին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին քաղաքական կամք դրսեւորել բանակցությունների առաջխաղացման համար»,-ասել է ամերիկացի դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---