Տավուշում, Սյունիքում, Լոռիում 199 ծառ են ապօրինի հատել

Տավուշում, Սյունիքում, Լոռիում 199 ծառ են ապօրինի հատել

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 780.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 4.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.000 դրամի և հաշվարկվել է 4.3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 110 ծառի ապօրինի հատում և հաշվարկվել է 2.198.250 դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 85 ծառի ապօրինի հատում և հաշվարկվել է 1.455.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը իրականացրել է վարույթ: «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 4 ծառի ապօրինի հատում:

Կայացվել է 100.000 դրամի ընդհանուր վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է մոտ 66.00 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված նյութերի հիման վրա ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 220.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերված «Խոսրովի» արգելոցի հրդեհի գործով կայացվել է 50.000 դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 380.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի փայտանյութի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.000 դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է մոտ 28.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 1132 /648.9կգ / «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 156 հատ (71.0 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և Երևանի N1 տուն ինտերնատ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 31 /22.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 14 /5.7կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 10 /6.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Բերդի մանկապարտեզին: Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 18 /13.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 206 հատ /121.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ և 15 /5կգ/ «սիգ» տեսակի ապխտած ձուկ, ինչը հանձնվել է Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզ, «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 500հատ /309կգ/ «սիգ» տեսակի ձուկ:

Սյունիքի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ զննության արդյունքում FIAT մակնիշի 35 CT 941 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի սառնարանում հայտնաբերել է 197 /100.7կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը ուղարկվել է փորձաքննության:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.000 դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Արտադրական և սպառման թափոնները չնախատեսված վայրում տեղադրելու համար Արմավիրի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 80.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.000 դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.86 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---