Վանո Սիրադեղյանը ներառվել է ՀԱԿ վարչության նոր կազմում

Վանո Սիրադեղյանը ներառվել է ՀԱԿ վարչության նոր կազմում

PanARMENIAN.Net - Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի` ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարը: Համագումարը սկսվել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո՝ ձեռքները բռունցք արած, պարզած վեր: ՀԱԿ անդամ Սարգիս Աբրահամյանը հայտարարել է, որ 504 պատվիրակից ներկա է 390-ը, հայտնում է «Ա1+»-ը:

Ցուցադրվում է ՀԱԿ պատմությունը ներկայացնող ֆիլմը:

ՀԱԿ վարչության նոր կազմում ներառված են Վանո Սիրադեղյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Մալխասյանը, Սարգիս Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արարատ Կոստանյանը, Գրեզելդա Ղազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Սարգսյանը, Անի Գևորգյանը եւ այլն:

Ներքին գործերի նախկին նախարար ու Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է: Սիրադեղյանը մեղադրվում է 1992-94թթ. մի շարք աղմկահարույց սպանությունների ու մահափորձերի կազմակերպման մեջ: 1998թ. Լևոն Տեր-Պտրեոսյանի հրաժարականից հետո, քննությունը այդ գործերի վերաբերյալ ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ այդ ամենը կատարվել է Սիրադեղյանի ցուցումով: Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից 2000-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---