Օբամա. Ռուսաստանը թույլ երկիր է![]() 17 դեկտեմբերի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Ռուսաստանը թույլ երկիր է, որը ոչինչ չի արտադրում գազից, նավթից ու զենքից բացի: Նա այդպիսի հայտարարություն է արել 2016-ի իր վերջին մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նրանք ԱՄՆ-ից փոքր են, ավելի թույլ են: Նրանց էկոնոմիկան ոչինչ չի արտադրում, ինչ կցանկանային գնել այլ երկրները, բացի նավթից, գազից ու զենքից»,-ասել է Օբաման: Խոսելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների մասին` Օգաման արձանագրել է, որ դրանք վատթարացել են: «Մենք արդեն Ռուսաստանի դեմ գործող մեծ քանակությամբ պատժամիջոցներ ունենք: Վերջին տարիներին, ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները, ցավոք, վատթարացել են»,-ասել է նա: Նոյեմբերի կեսին Օբաման հայտարարել էր, որ իր սկզբունքային մոտեցումը ՌԴ հարցում չի փոխվել: Նա նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն, որն ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |