London Chess Classic. Հաղթողը Ուեսլի Սոն է, Արոնյանը կիսել է 7-9-րդ տեղերը![]() 19 դեկտեմբերի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է London Chess Classic մրցաշարը: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ և միանձնյա գրավել առաջին հորիզոնականը: Ֆաբիանո Կարուանան նույնպես իր պարտիան ավարտել է հաշտությամբ և գրավել երկրորդ հորիզոնականը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 5-ական միավոր և կիսել 3-5-րդ հորիզոնականները: Մրցաշարում իր բոլոր 9 պարտիան ոչ ոքի արդյունքով ավարտած Անիշ Գիրին գրավել է 6-րդ հորիզոնականը: Լևոն Արոնյանը մրցաշարի վերջին տուրում պարտություն է կրել Վեսելին Թոփալովից և Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Մայքլ Ադամսի հետ կիսել է 7-9-րդ հորիզոնականները, իսկ Թոփալովը գրավել է 10-րդ տեղը: Արոնյանը մրցաշարի ընթացքում 6 ոչ ոքի է խաղացել, կրել է 2 պարտություն և մեկ հաղթանակ տոնել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |