Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում լիազոր ներկայացուցիչ կունենա19 դեկտեմբերի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով: Ընկերությունից հայտնում են, որ բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և նշում, որ Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը ևս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ և արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: 2007-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման և զարգացման համար: Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, որն ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում, ստացել է տնտեսագիտության բակալավրի և ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումները Շեֆիլդի համալսարանից և Բրունելի բիզնես դպրոցից և 2012-ից ակտիվորեն ներգրավված է ԵՄ ու Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |